Թիերի Անրիի հետաքրքիր հնարքը զուգարանի թղթով?
Ինչպես գիտեք, Twitter-յան հայտնի 433 էջը #StayAtHome`#ՄնաՏանը կարգախոսով challenge է իրականացնում՝ մարդկանց հորդորելով դուրս չգալ իրենց բնակարաններից։ Այդ կերպ հանրահայտ էջը փորձում է պայքարել կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ։
Challenge-ի շրջանակներում հանրահայտ ֆուտբոլիստները տեսահոլովակ են նկարահանում, որտեղ ալկոգելով մաքրում են իրենց ձեռքերը, այնուհետև վերցնում են զուգարանի թուղթը և սկսում են 21 խաղալ։
Challenge-ի է միացել նաև «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, ՄԼՍ-ը ներկայացնող «Մոնրեալ Իմպաքթի» գլխավոր մարզիչ Թիերի Անրին, ով զուգարանի թղթով ցույց է տվել իր վարպետությունը՝ կատարելով հետաքրքիր հնարք։
# Արսենալ, Բարսելոնա, Թիերի Անրի, Մոնրեալ Իմպաքթ