Թեժ ֆուտբոլ Մյունխենում. Բավարիան ու Ռեալը գոլառատ ոչ-ոքի գրանցեցին🎥
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց Մադրիդի «Ռեալի» դեմ։
Առաջին խաղակեսից հետո «արքայական» ակումբը հաղթում էր 1:0 հաշվով. 24-րդ րոպեին աչքի ընկավ Վինիսիուսը։
Երկրորդ կեսի մեկնարկում «ռեկորդ մայսթերը» շատ արագ հավասարեցրեց ու նաև առաջ անցավ հաշվի մեջ. 53-րդ ու 56-րդ րոպեներին գոլի հեղինակ դարձան համապատասխանաբար Լերոյ Սանեն ու Հարի Քեյնը։
Խաղավերջում Կառլո Անչելոտիի թիմն ակտիվացավ, մեծացրեց ճնշումն ու 83-րդ րոպեին վաստակեց 11-մետրանոց, որը դիպում իրացեց Վինիսիուսը` դառնալով դուբլի հեղինակ։
Այսպիսով, կողմերը համառ պայքարում անցած հանդիպումն ավարտեցին 2:2 հաշվով։
Դիմակայության պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Թոմաս ՏՈւխել, Լերոյ Սանե, Կառլո Անչելոտի, Հարի Քեյն, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս