Ընդհատվել է Բավարիայի` իտալական ակումբների դեմ անպարտելիության տպավորիչ շարքը
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» հյուրընկալվելիս 0:1 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Լացիոյից»։
OptaPaolo-ն հայտնում է, որ մյունխենյան ակումբը եվրագավաթային մրցաշարերում 2011թ. ի վեր առաջին անգամ է պարտվել իտալական ակումբի։
Անպարտելիության շարքը բաղկացած էր 12 խաղից։
Նախորդ անգամ «ռեկորդ մայսթերը» իտալական որևէ ակումբի պարտվել էր Չեմպիոնների լիգայի 2010/11 խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում` սեփական մարզադաշտում 2:3 հաշվով զիջելով «Ինտերին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բավարիա, Ինտեր, Լացիո, Չեմպիոնների-լիգա