Ըմշամարտի Մ-23 ԱԱ. Հրաչյա Պողոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունը։
Հոկտեմբերի 17-ին պայքարի մեջ էին մտել 63 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Հրաչյա Պողոսյանը։
Պողոսյանը մեկնարկային գոտեմարտում հաղթելուց քառորդ եզրափակիչում 1:3 հաշվով զիջեց վրացի Գիորգի Շոթաձեին։
Հետագայում Շոթաձեն դուրս եկավ եզրափակիչ` հնարավորություն տալով նաև հայ ըմբիշին սփոփիչ գոտեմարտ անցկացնել։
Սփոփիչ գոտեմարտում հոկտեմբերի 18-ին Պողոսյանը 9:0 հաշվով ջախջախեց Իսրայելի ներկայացուցիչ Աբերե Ֆետենին, ինչն էլ թույլ տվեց նրան գոտեմարտել բրոնզե մեդալի համար։
Այդ գոտեմարտում էլ 22-ամյա ըմբիշը 3:1 հաշվով հաղթեց ուկրաինացի Մաքսիմ Լիուին` դառնալով Մ-23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Հրաչյա Պողոսյան։