Ըմբշամարտ. Մարատ Աճեմյանը ջախջախիչ հաղթանակներով դուրս է եկել Մ-17 ԱԱ-ի եզրափակիչ🎥
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթանում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը։
Օգոստոսի 20-ին պայքարի մեջ է մտել հունահռոմեական ոճի ըմբշանարտի Հայաստանի հավաքականի անդամ Մարատ Աճեմյանը։
Աճեմյանն առաջին գոտեմարտն անցկացրել է 1/8 եզրափակիչում և 9:0 հաշվով հաղթել իրանցի Ահմադ Բադրադինիին, իսկ քառորդ եզրափակիչում նույն հաշվով նախատեսվածից շուտ պայքարից դուրս է թողել ադրբեջանցի Շախիդ Նաբիևին։
Կիզաեզրափակիչում հայ ըմբիշը գոտեմարտել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ումիդժոն Կարոմովի դեմ և մրցակցին հաղթել ընդամենը 36 վայրկյանում` 8:0։
Աճեմյանը դուրս է եկել Մ-17 աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ մրցելու է Ասլանբեկ Կոստոևի (Ռուսաստան) դեմ։ Գոտեմարտը կայանալու է օգոստոսի 21-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Հայկական-Սպորտ, Մարատ Աճեմյան