Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Վազգեն Թևանյանը դարձել է չեմպիոն 🎥
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի Մ-23 տարեկանների առաջնությունը։
Հոկտեմբերի 21-ին պայքարի մեջ մտան 65 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Վազգեն Թևանյանը։
Թևանյանը մեկնարկային երկու գոտեմարտերում էլ մրցակիցներին հաղթեց 10:0 հաշվով` դուրս գալով քառորդ եզրափակիչ։
1/4 եզրափակիչում Թևանյանը մրցեց ճապոնացի Ռիոմա Անրակուի դեմ` համառ պայքարում հաղթելով 4:3 հաշվով։
Կիսաեզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցը ղազախ Ադլան Ասքարովն էր։ Գերլարված պահքար ծավալվեց, որից Թևանյանը պատվով դուրս եկավ ու հաղթեց 7:6 հաշվով։
Եզրափակիչում 23-ամյա ըմբիշի մրցեց Համզա Ալաչայի (Թուրքիա) դեմ, ում հաղթեց 8:4 հաշվով` դառնալով աշխարհի Մ-23 տարեկանների չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Վազգեն Թևանյան