Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գևորգ Տադևոսյանը դարձավ փոխչեմպիոն
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունը։
Հոկտեմբերի 17-ին պայքարն են սկսել 87 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Գևորգ Տադևոսյանը։
Տադևոսյանը հաղթել էր բոլոր գոտեմարտերում և դուրս եկել եզրափակիչ։
Եզրափակիչում 23-ամյա ըմբիշը հոկտեմբերի 18-ին գոտեմարտեց Հունգարիան ներկայացնող Իշտվան Տակաչի դեմ` պարտվելով 4:7 հաշվով։
Այսպիսով, Գևորգ Տադևոսյանը դարձավ Մ-23 աշխարհի առաջնության փոխչեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գևորգ Թադևոսյան, Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ