Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գևորգ Թադևոսյանը նույնպես դուրս է եկել կիսաեզրափակիչ
Իսպանիայի Պոնդևեդրա քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունը։
Պայքարն են սկսել 87 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Գևորգ Թադևոսյանը։
Թադևոսյանը 1/8 և 1/4 եզրափակիչներում վստահ հաղթանակներ է տոնել` դուրս գալով կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակիչում 23-ամյա ըմբիշը գոտեմարտելու է Ղազախստանը ներկայացնող Մաքսաթ Սայիլաուի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գևորգ Թադևոսյան, Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ