Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Արսեն Հարությունյանը դարձավ չեմպիոն🎥
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի Մ-23 տարեկանների առաջնությունը։
Հոկտեմբերի 22-ին պայքարի մեջ մտան 61 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Արսեն Հարությունյանը։
Հարությունյանը մեկնարկեց որակավորման փուլից և, հաղթելով բոլոր մրցակիցներին, հասել էր եզրափակիչ։
Եզրափակիչում Արսենը հոկտեմբերի 23-ին գոտեմարտեց Ղրղզստանը ներկայացնող Թայիրբեկ Ժումաշբեկի դեմ` համառ պայքարում հաղթելով 7:5 հաշվով։
Այսպիսով, Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի Մ-23 տարեկանների չեմպոին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Հարությունյան, Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ