Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Արսեն Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի Մ-23 տարեկանների առաջնությունը։
Հոկտեմբերի 22-ին պայքարի մեջ մտան 61 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Արսեն Հարությունյանը։
Հարությունյանն որակավորման փուլում և 1/8 եզրափակիչներում մրցակիցներին հաղթեց համապատասխանաբար 10:0 և 11:0 հաշիվներով։
1/4 եզրափակիչում 23-ամյա ըմբիշը մրցեց Ղազախստանը ներկայացնող Ասիլ Այթակյանի դեմ և հաղթեց 9:3 հաշվով։
Կիսաեզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցը Ռամազ Թուրմանիձեն էր (Վրաստան), ում Արսենը նույնպես որևէ շանս չտվեց` առավելության հասնելով 13:4 հաշվով։
Այսպիսով, Արսեն Հարությունյանը դուրս է եկել աշխարհի Մ-23 տարեկանների առաջնության եզրափակիչ և հոկտեմբերի 23-ին ոսկե մեդալի համար կգոտեմարտի Ղրղզստանը ներկայացնող Թայիրբեկ Ժումաշբեկի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Հարությունյան, Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ