Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանի ցավալի պարտության տեսանյութը 🎥
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վազգեն Թևանյանը (65 կգ) 1/4 եզրափակիչում 4:5 հաշվով ցավալի պարտություն կրեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուս Գաջիմուրադ Ռաշիդովից։
Գոտեմարտի ընթացքում հայ ըմբիշը պարտվում էր 1:4, սակայն վերջնամասում կարողացավ հավասարեցնել հաշիվը։
Գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ թվում էր, թե Թևանյանը դուրս հանեց մրցակցին գորգից, սակայն մրցավարները միավոր չտվեցին 24-ամյա ըմբիշին։
Թևանյանն ու Հայաստանի հավաքականի մարզչական անձնակազմը բողոքարկեցին այդ որոշում։ Ժյուրիի անդամները դիտեցին դրվագի տեսակրկնապատկերը, սակայն հայ ըմբիշին այդպես էլ չշնորհվեց այդքան ցանկալի միավորը, ինչից հետո Ռաշիդովը հաղթեց 5:4 հաշվով։
4:4 հաշվի դեպքում Թևանյանն, անկախ ամեն ինչից, պարտվելու էր, քանի որ Ռաշիդովը 4-միավորանոց հնարք էր կատարել գոտեմարտի ընթացքում։
Հավելենք, որ Թևանյանն ու Ռաշիդովը հին մրցակիցներ են։ Տոկիոյում կայացած ամառային Օլիմպիական խաղերում Թևանյանը կրկին պարտվել էր նրան։
Այսպիսով, Վազգեն Թևանյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Եթե Ռաշիդովը հասնի եզրափակիչ, հայ ըմբիշը հնարավորություն կունենա պայքարել բրոնզե մեդալի համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գաջիմուրադ Ռաշիդով, Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ, Վազգեն Թևանյան