Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց և քառորդ եզրափակիչում է
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս է եկել քառորդ եզրափակիչ։
Հայ ըմբիշը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեինովի դեմ և հաղթեց 3:0 հաշվով։
25-ամյա Թևանյանի հաջորդ մրցակիցը կլինի Իբրագիմ Իբրագիմովը (UWW)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ, Վազգեն Թևանյան