Ըմբշամարտի ԵԱ. պայքարն սկսում են ազատոճային ըմբիշները
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում փետրվարի 16-ին կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Մրցումային առաջին օրը Հայաստանը ներկայացնելու են Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։
Արսեն Հարությունյանը պայքարն սկսելու է 1/8 եզրափակիչից և կմրցի Իվայլո Տիսով (Ուկրաինա) – Կամիլ Քերիմով (Ուկրաինա) գոտեմարտի հաղթողի դեմ։
Վազգեն Թևանյանը նույնպես մեկնարկելու է 1/8 եզրափակիչից և կգոտեմարտի լեհ Կշիշտոֆ Բենկովսկիի դեմ։
Արման Անդրեասյանի մրցակիցը 1/8 եզրափակիչում լինելու է Ալեքսանդր Սեմիսորումը (Գերմանիա)։
1/8 եզրափակիչում Արման Ավագյանի մրցակիցը հայտնի կդառնա որակավորման փուլի ավարտից հետո. նա գոտեմարտելու է Պուրիա Տեհերխան (Գերմանիա) – Յակուբ Շիխդժամալով (Ռումինիա) զույգի հաղթողի դեմ։
Սերգեյ Սարգսյանը 1/8 եզրափակիչում կմրցի Բուլղարիան ներկայացնող Ախմեդ Սուլթանովիչ Բատաևի դեմ։
Հավելենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են նաև Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ), ովքեր պայքարը կսկսեն փետրվարի 17-ից։
Նշենք, որ նախնական գոտեմարտերի սկիզբը Երևանի ժամանակով նախատեսված է 12:30-ից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արման Անդրեասյան, Արման Ավագյան, Արսեն Հարությունյան, Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ, Վազգեն Թևանյան