Ըմբշամարտի ԵԱ. Շանթ Խաչատրյանը պարտվեց 1/4 եզրափակիչում
Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Այսօր` ապրիլի 22-ին, պայքարն սկսեցին 72 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Շանթ Խաչատրյանը։
Մեկնարկային երկու գոտեմարտերում հաղթելուց հետո Խաչատրյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ, սակայն, ցավոք, 3:4 հաշվով պարտվեց Սերբիան ներկայացնող Ալի Արսալանին, ով այս քաշային կարգի աշխարհի գործող չեմպիոնն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ, Շանթ Խաչատրյան