Ըմբշամարտի ԵԱ. Մեժլում Մեժլումյանը դարձավ բրոնզե մեդալակիր
Հայաստանի հավաքականի համար ավարտվեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Մրցումային վերջին օրը Մեժլում Մեժլումյանը (61 կգ) սփոփիչ գոտեմարտում 5:4 հաշվով հաղթեց վրացի Շոթա Ֆերթանաձեին։
Մեժլումյանը բրոնզե եզրափակիչում 7:5 հաշվով առավելության հասավ Նիկոլաս Շտեսլեի (Գերմանիա) նկատմամբ։
Այսպիսով, 23-ամյա հայ ըմբիշն առաջին անգամ դարձավ մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ, Մեժլում Մեժլումյան