Ըմբշամարտի ԵԱ. Մանվել Խնձրցյանը ցավալի պարտություն կրեց սփոփիչ գոտեմարտում 🎥

Ըմբշամարտի ԵԱ. Մանվել Խնձրցյանը ցավալի պարտություն կրեց սփոփիչ գոտեմարտում 🎥

08/04/2025 - 13:25

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մանվել Խնձրցյանը (57 կգ) չի պայքարի բրոնզե մեդալի համար։

24-ամյա ըմբիշը պայքարն սկսել էր ապրիլի 7-ին և քառորդ եզրափակիչում 1:4 հաշվով պարվել Նաչին Մոնգուշին։

Հետագայում Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) դրոշի ներքո հանդես եկող Մոնգուշը հասավ եզրափակիչ, իսկ Խնձրցյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն ստացավ։

Հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտում մրցեց բուլղարացի Իվայլո Տիսովի դեմ և պարտվեց տուշեով։

Գոտեմարտի ընթացքում Խնձրցյանը հաղթում էր 12:4 հաշվով և գնաց հնարքի` ժամանակից շուտ այն ավարտելու համար, սակայն մրցակիցը կարողացավ փոխադրել նրան ու շարունակել պայքարը։

Գոտեմարտի երկրորդ քառորդում Խնձրցյանը կրկին ռիսկի դիմեց, սակայն մրցակիցն օգտվեց դրանից ու հայ ըմբիշի երկու ուսերը հպեց գորգին, ինչից հետո մրցավարներն արձանագրեցին Տիսովի` տուշեով հաղթանակը։

Մանրամասները` տեսանյութում։

Տեսանյութը` Sportaran-ի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023