Ըմբշամարտի ԵԱ. Հրայր Ալիխանյանը կիսաեզրափակիչում ցավալի պարտություն կրեց
Բուդապեշտում ընթանում է ըմբշամարտի ազատ ոճի Եվրոպայի առջանությունը։
Այսօր պայքարն են սկսել մինչև 74 կգ քաշային կարգի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Հրայր Ալիխանյանը։
Հայ մարզիկը մրցաշարն սկսեց 1/8 և 4:0 հաշվով հաղթեց սերբ Հեթիկ Չաբոլովին։
Քառորդ եզրափակիչում Ալիխանյանը 3:0 հաշվով առավելության հասավ Հունգարիայի ներկայացուցիչ Մուրադ Կարամագոմեդովի նկատմամբ։
Կիսաեզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցն աշխարհի ու եվրոպայի բազմակի չեմպիոն կուբացի Ֆրենկ Չամիզո Մարկեսն էր, ով հանդես է գալիս Իտալիայի դրոշի ներքո։
Ցավոք, Ալիխանյանը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ փորձառու ըմբիշին և պարտվեց 1:7 հաշվով։
Այսպիսով, Ալիխանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ, Հրայր Ալիխանյան