Ըմբշամարտի ԵԱ. Կարեն Ասլանյանը փայլուն հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ 🎥
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) դուրս եկավ եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում Ասլանյանը 8:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ ուկարինացի Անդրեյ Սեմեչուկի նկատմամբ։
Ասլանյանը կարիերայում առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ և ապրիլի 12-ին կգոտեմարտի ոսկե մեդալի համար։ Նրա մրցակիցը կլինի Կերեմ Քամալը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Տեսանյութը` Sportaran-ի