Ըմբշամարտի ԵԱ. Թևանյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին` դուրս գալով կիսաեզրափակիչ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Պայքարի մեջ են մտել 65 կգ ազատ ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Վազգեն Թևանյանը։
Թևանյանը 1/4 եզրափակիչում 4:1 հաշվով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Ալի Ռահիմ Զադային և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ, Վազգեն Թևանյան