Ըմբշամարտի ԵԱ. Էդմոնդ Նազարյանը ջախջախիչ հաղթանակով դարձավ չեմպիոն
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը (60 կգ, հունահռոմեական ոճ), հաղթելով բոլոր մրցակիցներին, դուրս էր եկել եզրափակիչ, որի շրջանակում էլ 9:0 հաշվով ջախջախեց Վիկտոր Չոբանուին (Մոլդովա)` դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Նազարյանը կիսաեզրափակիչում 5:1 հաշվով հաղթեց Հայաստանը ներկայացնող Գևորգ Ղարիբյանին։
Վերջինս հնարավորություն ուներ նվաճել բրոնզե մեդալ, սակայն 5:10 հաշվով զիջեց ադրբեջանցի Նիհաթ Մամադլիին։
Հավելենք, որ Էդմոնդ Նազարյանն անկախ Հայաստանի պատմության օլիմպիական առաջին չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է, ով ներկայումս Բուլղարիայի ըմբշամարտի հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գևորգ Ղարիբյան, Էդմոնդ Նազարյան, Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ