Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանն` արծաթե մեդալակիր
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) դարձավ արծաթե մեդալակիր։
Հարությունյանը եզրափակիչում անչափ լարված պայքարում 5:7 հաշվով պարտվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Զաուր Ուգուևին (UWW)։
Հարությունյանը կարիերայում առաջին անգամ արծաթե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնություններում։ Նախորդ տարիներին նա չորս անգամ դարձել էր չեմպիոն, մեկ անգամ էլ` բրոնզե մեդալակիր։ Զաուր Ուգուևն էլ առաջին ոսկին նվաճեց Եվրոպայի առաջնություններում։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Հայաստանի ներկայացուցիչներից Արման Անդրեասյանը (70 կգ) նույնպես դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Վազգեն Թևանյանը (65 կգ) արժանացավ բրոնզե մեդալի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արսեն Հարությունյան, Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ