Ըմբշամարտի ԵԱ. Արման Ավագյանը ցավալի պարտություն կրեց  կիսաեզրափակիչում

Ըմբշամարտի ԵԱ. Արման Ավագյանը ցավալի պարտություն կրեց կիսաեզրափակիչում

17/04/2023 - 21:28

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Պայքարի մեջ են մտել 79 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Արման Ավագյանը։

Ավագյանը հաղթել էր մեկնարկային երկու գոտեմարտերում և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Ցավոք, կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 10:12 հաշվով պարտվեց Հունաստանը ներկայացնող մրցակցին։

Նշենք, որ Ավագյանը գոտեմարտի ընթացքում հաղթում էր 10:2 հաշվով, սակայն ձեռքից բաց թողեց հաղթանակը։

Այսպիսով, Արման Ավագյանն ապրիլի 18-ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023