Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը պարտվեց կիսաեզրափակիչում 🎥
Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը (97 կգ) չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։
Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոնը կիսաեզրափակիչում մրցեց բուլղարացի Կիրիլ Միլովի դեմ և պարտվեց 1:2 հաշվով։
33-ամյա Ալեքսանյանն ապրիլի 13-ին կպայքարի բրոնզե մեդալի համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Տեսանյութը` Sportaran-ի