Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում🎥
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մոտենում է ավարտին ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր պայքարն սկսեցին 65 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Վազգեն Թևանյանը։
23-ամյա ըմբիշը մեկնարկեց որակավորման փուլից` 0:4 հաշվով պարտվելով ԱՄՆ-ը ներկայացնող Ջոն Դիակոմիհալիսին։
Նշենք, որ գոտեմարտի ավարտից 26 վայրկյան առաջ, երբ գոտեմարտի հաշիվը դեռ 0:2 էր, հայ ըմբիշը կարողացավ գլորել մրցակցին, սակայն գորգի մրցավարը, չգիտես` ինչու, միավոր չտվեց Թևանյանին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Վազգեն Թևանյան