Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ծանր պայքարում դուրս եկավ 1/4 եզրափակիչ🎥
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Վազգեն Թևանյանը (65 կգ) մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթելուց հետք դուրս էր եկել 1/8 եզրափակիչ, որի շրջանակում համառ պայքարում 8:6 հաշվով առավելության հասավ Տաջիկստանը ներկայացնող Աբդումաժիդ Կուդիևի նկատմամբ։
1/4 եզրափակիչում Թևանյանը մրցելու է ադրբեջանցի Հաջի Ալիևի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Հաջի Ալիև, Վազգեն Թևանյան