Ըմբշամարտի ԱԱ. Մանվել Խնձրցյանն անչափ ցավալի պարտություն կրեց Եվրոպայի գործող չեմպիոնից
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր պայքարի մեջ են մտել մինչև 57 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Մանվել Խնձրցյանը։
21-ամյա ըմբիշը մեկնարկեց որակավորման փուլից և մրցեց Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Վլադիմիր Եգորովի դեմ, ով այս քաշային կարգի Եվրոպայի գործող չեմպիոնն է։
Խնձրցյանը մինչև գոտեմարտի ավարտից 2-3 վայրկյան առաջ հաղթում էր 5:4 հաշվով, սակայն վերջին պահին Եգորովին հաջողվեց փոխադրել մեր ըմբիշին և ստանալ 2 միավոր։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը բողոքարկեց այդ որոշումը, սակայն մրցավարական կազմն այն մերժեց, ինչի հետևանքով 7:5 հաշվով հաղթեց Վլադիմիր Եգորովը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ