Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի

Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի

11/09/2022 - 11:59

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 10-ին պայքարն սկսեցին մինչև 77 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Մալխաս Ամոյանը։

Ամոյանը մեկնարկային գոտեմարտում ցավալի պարտություն կրեց Զոլտան Լևայիից. գրանցվեց 3:3 հաշիվը, սակայն պայքարը շարունակեց հունգարացի ըմբիշը։

Հետագայում Լևային հաղթեց նաև իր մյուս բոլոր մրցակիցներին և հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Ամոյանին ստանալ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն։

23-ամյա ըմբիշն այսօր` սեպտեմբերի 11-ին, սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Վրաստանը ներկայացնող Յուրի Լոմաձեի դեմ։

Հավելենք, որ վրացի ըմբիշին հաղթելու դեպքում Ամոյանը պետք է հաղթի ևս երկու սփոփիչ գոտեմարտում, ինչից հետո հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023