Ըմբշամարտի ԱԱ. Հրաչյա Պողոսյանը պարտվեց 1/4 եզրափակիչում
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր պայքարի մեջ են մտել նաև 63 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Հրաչյա Պողոսյանը։
Պողոսյանը հաղթել էր մեկնարկային երկու գոտեմարտերում` դուրս գալով 1/4 եզրափակիչ, որի շրջանակում, ցավոք, 0:4 հաշվով պարտվեց Սերբիան ներկայացնող Սեբաստիան Նադին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Հրաչյա Պողոսյան։