Ըմբշամարտի ԱԱ. Հրաչյա Պողոսյանը հաղթեց մեկնարկային գոտեմարտում
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր պայքարի մեջ են մտել նաև 63 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Հրաչյա Պողոսյանը։
Պողոսյանը մեկնարկային գոտեմարտում 5:2 հաշվով հաղթեց ճապոնացի Ռյուտո Իկեդային` նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիր։
1/8 եզրափակիչում Պողոսյանի մրցակիցը լինելու է Խորվաթիան ներկայացնող Իվան Լիզատովիչը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Հրաչյա Պողոսյան։