Ըմբշամարտի ԱԱ. Հրաչյա Պողոսյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր պայքարի մեջ են մտել նաև 63 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Հրաչյա Պողոսյանը։
Պողոսյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց Խորվաթիան ներկայացնող Իվան Լիզատովիչի դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը, սակայն հաղթեց հայ ըմբիշը։
29-ամյա ըմբիշը պայքարը կշարունակի 1/4 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Հրաչյա Պողոսյան։