Ըմբշամարտի ԱԱ. Կայացել է հունահռոմեական ոճի վիճակահանությունը
Ըմբշամարտի ԱԱ. Կայացել է հունահռոմեական ոճի վիճակահանությունը
17/09/2025 - 18:49

Սեպտեմբերի 17-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը։ Հայաստանի ներկայացուցիչներբ իմացել են իրենց առաջին մրցակիցների;

  • 55կգ` Մանվել Խաչատրյան – Մուհամետ Չակիր (Թուրքիա) (1/8 եզրափակիչ)
  • 60կգ` Հրաչյա Պողոսյան – Վլադիսլավ Կուզկո (Ուկրաինա) (1/16 եզրափակիչ)
  • 63կգ` Կարեն Ասլանյան – Սերգեյ Եմելին (Ռուսաստան)/Լերի Աբուլաձե (Վրաստան) (1/8 եզրափակիչ)
  • 67կգ` Սլավիկ Գալստյան – Մոհամեդ Կոշկար (Ղազախստան) (1/16 եզրափակիչ)
  • 72կգ` Գոռ Խաչատրյան – Լուիս Բարիոս (Հոնդուրաս) (1/16 եզրափակիչ)
  • 77կգ` Մալխաս Ամոյան – Քամալ Բեյ (ԱՄՆ) (1/16 եզրափակիչ)
  • 82կգ` Սամվել Գրիգորյան – Ադլետ Տյուլուբաև (Ռուսաստան) (1/16 եզրափակիչ)
  • 87կգ` Վիգեն Նազարյան – Էկսաուս Մակուբու (Նորվեգիա) (1/16 եզարփակիչ)
  • 97կգ` Արթուր Ալեքսանյան – Աբդուլ Կադիր Չեբի (Թուրքիա)/Զեգանգ Վանգ (Չինաստան) (1/8 եզրափակիչ)
  • 130 կգ` Ռազմիկ Քուրդյան – Բեկա Կանդելակի (Ադրբեջան) (1/16 եզրափակիչ)

Հունահռոմեկանների առաջնությունը կակսվի սեպտեմբերի 18-ին. առաջինը պայքարի դուրս կգան 55, 77, 82,130կգ քաշային կարգերը։ Սեպտեմբերի 19-ին մրցագորգում կլինեն 60, 72, 97կգ, իսկ սեպտեմբերի 20-ին` 63, 67 ու 87կգ քաշային կարգերի ըմբիշները։

Սեպտեմբերի 16-ին ավարտված ազատ ոճի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց միայն մեկ բրոնզե մեդալի. Արսեն Հարությունյանը (57կգ) կանգնեց պատվո հարթակի երրորդ ասիճանին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025