Ըմբշամարտի ԱԱ. Էդմոնդ Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ, Գևորգ Ղարիբյանի համար պայքարն ավարտվեց
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Ասյօր պայքարի մեջ մտան 60 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Գևորգ Ղարիբյանը։
Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում վրացի ըմբիշին հաղթելուց 1/8 եզրափակիչում տուշեով պարտվեց Ղազախստանը ներկայացնող Այդոս Սուլթանգալիին։
Վերջինս էլ կիսաեզրափակիչում 0:7 հաշվով զիջեց Ժոլաման Շարշենբեկովին (Ղրղզստան), ինչի հետևանքով պայքարից դուրս մնաց նաև Գևորգ Ղարիբյանն ու զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։
Այս քաշային կարգում հանդես է գալիս նաև Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը, ով անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է։
20-ամյա ըմբիշը հաղթեց բոլոր մրցակիցներին` դուրս գալով եզրափակիչ։
Սեպտեմբերի 13-ին Նազարյանն աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի Շարշենբեկովի դեմ կայանալիք գոտեմարտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գևորգ Ղարիբյան, Էդմոնդ Նազարյան, Ըմբշամարտ