Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Ղարիբյանը պարտվեց կիսաեզրափակիչում
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Գևորգ Ղարիբյանը (60 կգ) հաղթեց մեկնարկային երեք գոտեմարտերում և դուրս եկավ կիսաեզրափակիչ` առավելության հասնելով Էդմոնդ Նազարյանի (9:0, Բուլղարիա), Միխալ Տրաչի (3:1, Լեհաստան) և Նիհաթ Մամադովի (3:1, Ադրբեջան) նկատմամբ։
Կիսաեզրափակիչում 28-ամյա հայ ըմբիշը մրցեց ճապոնացի Ֆումիտա Կենիչիրոյի դեմ` պարտվելով 1:5 հաշվով։
Ղարիբյանը սեպտեմբերի 23-ին կպայքարի բրոնզե մեդալի համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գևորգ Ղարիբյան, Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ