Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը ջախջախիչ պարտություն կրեց 1/4 եզրափակիչում
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մոտենում է ավարտին ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր պայքարն սկսեց Հայաստանի վերջին ներկայացուցիչն` ազատ ոճային Արսեն Հարությունյանը, ով հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում։
Հարությունյանը 1/8 եզրափակիչում 12:2 Ուզբեկստանը ներկայացնող Ջահոնգիրմիրզա Թուրոբովին հաղթելուց հետո դուրս եկավ 1/4 եզրափակիչ, սակայն 0:10 հաշվով պարտվեց Ռեյ Հիգուչիին (Ճապոնիա)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Հարությունյան, Ըմբշամարտ