Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մոտենում է ավարտին ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր պայքարն սկսեց Հայաստանի վերջին ներկայացուցիչն` ազատ ոճային Արսեն Հարությունյանը, ով հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում։
Հարությունյանը մեկնարկեց 1/8 եզրափակիչում և 12:2 հաշվով ջախջախեց Ուզբեկստանը ներկայացնող Ջահոնգիրմիրզա Թուրոբովին։
23-ամյա ըմբիշը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Հարությունյան, Ըմբշամարտ