Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը դարձավ բրոնզե մեդալակիր
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Արսեն Հարությունյանը (57 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 11:0 հաշվով ջախջախեց Ղազախստանը ներկայացնող Մեյրանբեկ Կարթբային։
Հարությունյանը ոչ միայն դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, այլև նվաճեց 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր, որը կայանալու է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Հարությունյան, Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր