Ըմբշամարտի ԱԱ. Արման Անդրեասյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Սեպտեմբերի 15-ին պայքարն սկսեցին 70 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Արման Անդրեասյանը։
Արմանը մեկնարկեց 1/8 եզրափակիչից և 6:2 հաշվով հաղթեց իտալացի Ջանլուկա Տալամոյին։
1/4 եզրափակիչում, ցավոք, հայ ըմբիշը 0:5 հաշվով պարտվեց ԱՄՆ-ը ներկայացնող Զեյն Ռետերֆորդին։
Հետագայում ամերիկացի ըմբիշը հաղթեց նաև կիսաեզրափակիչում և դուրս եկավ եզրափակիչ, ինչն Արման Անդրեասյանին հնարավորություն տվեց անցկացնել սփոփիչ գոտեմարտ ու պայքարել բրոնզե մեդալի համար։
Սփոփիչ գոտեմարտը կկայանա այսօր` սեպտեմբերի 16-ին։
Հայ ըմբիշի մրցակիցը լինելու է Կևին Հենկել (Գերմանիա) – Մարկ Դիտշե (Շվեյցարիա) գոտեմարտի հաղթողը։
Հաղթանակի դեպքում Անդրեասյանը գոտեմարտելու է վրացի Զուրաբի Յակոբաշվիլիի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Հայկական-Սպորտ