Ըմբշամարտի ԱԱ. Արման Անդրեասյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում

Ըմբշամարտի ԱԱ. Արման Անդրեասյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում

16/09/2022 - 13:42

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Սեպտեմբերի 15-ին պայքարն սկսեցին 70 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Արման Անդրեասյանը։

Արմանը մեկնարկեց 1/8 եզրափակիչից և 6:2 հաշվով հաղթեց իտալացի Ջանլուկա Տալամոյին։

1/4 եզրափակիչում, ցավոք, հայ ըմբիշը 0:5 հաշվով պարտվեց ԱՄՆ-ը ներկայացնող Զեյն Ռետերֆորդին։

Հետագայում ամերիկացի ըմբիշը հաղթեց նաև կիսաեզրափակիչում և դուրս եկավ եզրափակիչ, ինչն Արման Անդրեասյանին հնարավորություն տվեց անցկացնել սփոփիչ գոտեմարտ։

Սփոփիչ գոտեմարտում 23-ամյա ըմբիշը մրցեց գերմանացի Կևին Հենկելի դեմ` հաղթելով 3:1 հաշվով։

Այսպիսով, Արման Անդրեասյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար և կգոտեմարտի վրացի Զուրաբի Յակոբիշվիլիի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023