Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանն առանց պայքարի դուրս է եկել 1/8 եզրափակիչ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր պայքարի մեջ են մտել 97 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Արթուր Ալեքսանյանը։
«Սպիտակ արջը» 1/16 եզրափակիչում պետք է գոտեմարտեր Կոնգոյի Դեմոկրատական Հանարապետությունը ներկայացնող ըմբիշի դեմ, սակայն վերջինս հրաժվել է պայքարից` դուրս չգալով մրցագորգ։
Ալեքսանյանն առանց պայքարի նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում մրցելու է Իգոր Ֆերնանդո Ալվես (Բրազիլիա) – Մեթեհան Բաշար (Թուրքիա) գոտեմարտի հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Ալեքսանյան, Ըմբշամարտ