Ըմբշամարտի ԱԱ. Ամոյանը փայլուն հաղթանակով եզրափակիչում է 🎥
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77կգ) դուրս է եկել եզրափակիչ։
Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր Ամոյանը կիսաեզրափակիչում 5:1 հաշվով հաղթեց իրանցի Ալիռեզա Աբդելավիին։
Սեպտեմբերի 19-ին Ամոյանը կպայքարի` աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու համար։ Նրա մրցակիցը եզրափակիչում կլինի Օլիմպիական գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am