Ըմբշամարտի ԱԱ. Կայացել է հունահռոմեական ոճի վիճակահանությունը
Սեպտեմբերի 17-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը։ Հայաստանի ներկայացուցիչներբ իմացել են իրենց առաջին մրցակիցների;
- 55կգ` Մանվել Խաչատրյան – Մուհամետ Չակիր (Թուրքիա) (1/8 եզրափակիչ)
- 60կգ` Հրաչյա Պողոսյան – Վլադիսլավ Կուզկո (Ուկրաինա) (1/16 եզրափակիչ)
- 63կգ` Կարեն Ասլանյան – Սերգեյ Եմելին (Ռուսաստան)/Լերի Աբուլաձե (Վրաստան) (1/8 եզրափակիչ)
- 67կգ` Սլավիկ Գալստյան – Մոհամեդ Կոշկար (Ղազախստան) (1/16 եզրափակիչ)
- 72կգ` Գոռ Խաչատրյան – Լուիս Բարիոս (Հոնդուրաս) (1/16 եզրափակիչ)
- 77կգ` Մալխաս Ամոյան – Քամալ Բեյ (ԱՄՆ) (1/16 եզրափակիչ)
- 82կգ` Սամվել Գրիգորյան – Ադլետ Տյուլուբաև (Ռուսաստան) (1/16 եզրափակիչ)
- 87կգ` Վիգեն Նազարյան – Էկսաուս Մակուբու (Նորվեգիա) (1/16 եզարփակիչ)
- 97կգ` Արթուր Ալեքսանյան – Աբդուլ Կադիր Չեբի (Թուրքիա)/Զեգանգ Վանգ (Չինաստան) (1/8 եզրափակիչ)
- 130 կգ` Ռազմիկ Քուրդյան – Բեկա Կանդելակի (Ադրբեջան) (1/16 եզրափակիչ)
Հունահռոմեկանների առաջնությունը կակսվի սեպտեմբերի 18-ին. առաջինը պայքարի դուրս կգան 55, 77, 82,130կգ քաշային կարգերը։ Սեպտեմբերի 19-ին մրցագորգում կլինեն 60, 72, 97կգ, իսկ սեպտեմբերի 20-ին` 63, 67 ու 87կգ քաշային կարգերի ըմբիշները։
Սեպտեմբերի 16-ին ավարտված ազատ ոճի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց միայն մեկ բրոնզե մեդալի. Արսեն Հարությունյանը (57կգ) կանգնեց պատվո հարթակի երրորդ ասիճանին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Ալեքսանյան, Գոռ Խաչատրյան, Ըմբշամարտի ԱԱ, Կարեն Ասլանյան, Հրաչյա Պողոսյան։, Մալխաս Ամոյան, Մանվել Խաչատրյան, Ռազմիկ Քուրդյան, Սամվել Գրիգորյան, Սլավիկ Գալստյան, Վիգեն Նազարյան