Ըմբաշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը դուրս եկավ եզրափակիչ
Բուդապեշտում ընթանում է ըմբշամարտի ազատ ոճի Եվրոպայի առջանությունը։
Այսօր պայքարն են սկսել մինչև 61 կգ քաշային կարգի ըմբիշները։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Արսեն Հարությունյանը, ով հիանալի է հանդես գալիս։
Հարությունյանը 1/4 եզրափակիչում տուշեով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Բեշիր Ալիլիին։
Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը պարտվում էր 0:6 հաշվով, սակայն կարողացավ հավաքվել ու 13:8 հաշվով հաղթել լեհ Էդուարդ Գրիգորևին` դուրս գալով եզրափակիչ։
Ոսկե մեդալի համար հայ մարզիկը կգոտեմարտի Թուրքիան ներկայացնող Սուլեյման Աթլիի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Հարությունյան, Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ