Ֆլորենտինո Պերեսը նույնպես վարակվել է կորոնավիրուսով

Ֆլորենտինո Պերեսը նույնպես վարակվել է կորոնավիրուսով

03/02/2021 - 01:09

Ինչպես տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսի՝ կորոնավիրուսի թեստը նույնպես դրական արդյունք է տվել։

Հաղորդվում է, որ 73-ամյա իսպանացու հիվանդությունն առանց ախտանիշների է ընթանում։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ կորոնավիրուսով էր վարակվել նաև «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։

Ֆրանսիացի մասնագետն արդեն ապաքինվել է և փետրվարի 2-ին ներկա է գտնվել մադրիդյան ակումբի մարզմանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023