Հալանդի տրանսֆերը առաջնահերթություն է Ռեալի համար․ այն կարող է 270 մլն եվրո արժենալ
«Ռեալը» շարունակում է աշխատանքներ տանել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի տրանսֆերային իրավունքները գնելու շուրջ։
Ինչպես տեղեկացնում է As-ը, մադրիդյան ակումբում 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ոչ միայն համարում են առաջնահերթություն, այլ նաև առանցքային՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նորվեգացին կարող է դառնալ ֆուտբոլային գիգանտներից մեկը առաջիկա տասնամյակներում։
«Սերուցքայինների» ղեկավարները կարծում են, որ իրավունք չունեն իրենց ձեռքից բաց թողնել նման ֆուտբոլիստի, իսկ աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքը, հավանաբար ամռանը կկայանա։
Հալանդի տրանսֆերը «արքայական» ակումբի համար, հնարավոր է, 270 մլն եվրո արժենա՝ հաշվի առնելով նրա հավանական տրանսֆերային արժեքը (150 մլն) և 6 տարվա աշխատավարձը։
Ինչ վերաբերում է դորտմունդյան ակումբի ղեկավարությանը, ապա նրանք չեն ցանկանում վաճառել նորվեգացուն 2022 թվականից շուտ, սակայն հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված ֆինանսական խնդիրները, ակումբում կդիրտարկեն «Ռեալի» առաջարկը։
Տրանսֆերի կայացման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ երկու ակումբների ղեկավարները լավ հարաբերություններ ունեն իրար հետ։ As-ը կարծում է, որ «Ռեալը», հավանաբար, կկարողանա Հալանդի դիմաց վճարելիք գումարը փոխանցել մաս-մաս, եթե կողմերը հասնեն համաձայնության։
Ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Էրլինգ Հալանդը մասնակցել է 28 հանդիպման, դարձել 29 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ