Էրլինգ Հալանդը միանգամից դառնալու է Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը

Էրլինգ Հալանդը միանգամից դառնալու է Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը

11/05/2022 - 18:29

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հալանդը, 2022/23 մրցաշրջանից սկսած, կարիենան շարունակելու է «Մանչեսթեր Սիթիի» կազմում։

Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկա պահին նորվեգացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 մլն եվրո։

Դրա շնորհիվ` 21-ամյա ֆուտբոլիստն անմիջապես դառնալու է Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը և կշրջանցի Հարի Քեյնին («Տոտենհեմ») ու Մոհամեդ Սալահին («Լիվերպուլ»), որոնց տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 մլն եվրո։

Transfermarkt-ի Instagram-ի էջը ներկայացրել է նաև ԱՊԼ-ի անենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակը.

  1. Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի») – 150 մլն եվրո
  2. Հարի Քեյն («Տոտենհեմ») – 100 մլն եվրո
  3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 100 մլն եվրո
  4. Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի») – 90 մլն եվրո
  5. Բրունո Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ») – 90 մլն եվրո
  6. Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») – 90 մլն եվրո
  7. Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի») – 85 մլն եվրո
  8. Ռոմելու Լուկակու («Չելսի») – 85 մլն եվրո
  9. Ջեյդոն Սանչո («Մանչեսթեր Յունայթեդ») – 80 մլն եվրո
  10. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ») – 80 մլն եվրո

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023