Էրիկ Վարդանյանը խոսել է կատարվածի մասին

Էրիկ Վարդանյանը խոսել է կատարվածի մասին

02/11/2019 - 11:40

«Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կատարված վերջին իրադարձություններին․

«Սիրելի ֆուտբոլասերներ

Ցանկանում եմ իմ ափսոսանքի խոսքը հայտնել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի «Արարատի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Խաղի 67-րդ րոպեին «Արարատի» պաշտպան Ժոաու Վիկտորը խախտում էր խաղի կանոններն իմ նկատմամբ, ինչը հանդիպման գլխավոր մրցավարի կողմից անարձագանք մնաց այնքան ժամանակ, քանի դեռ ես ստիպված չեղա պատասխան խախտում անել։ Ես հասկանում եմ, որ մրցավարը մարդ է և կարող է սխալվել կամ ուշ արձագանքել դրվագին, բայց այս պարագայում ուշ արձագանքը վատ հետևանքներ ունեցավ։

Չեմ ցանկանում արդարացնել արարքս։ Անկախ կատարվածից, ես չպետք է նման կերպ արձագանքեի մրցավարի սուլոցին։ Սխալ էր նաև հանդերձարանի ճանապարհին և այնուհետև սոցցանցերում տեղի ունեցածը։

Հարգում եմ «Արարատի» պաշոնական ֆան ակումբի երկրպագուներին։ Ժեստը ձեզ հետ կապ չուներ։

Հայցում եմ միջադեպի մասնակիցների և բոլոր ֆուտբոլասերների ներողամտությունը»։

Հիշեցնենք, որ Հայաստանի բարձրագույն առաջնության 12-րդ տուրի «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման 67-րդ րոպեին Էրիկը կոպիտ խաղի համար արժանացել էր կարմիր քարտի, իսկ հանդերձարան տանող ճանապարհին միջնամատ էր ցույց տվել «Արարատի» երկրպագուներին և կոտրել էր հանդերձարանի դուռը, ինչի համար ՀՖՖ կարգապահական կոմիտեղի կողմից որակազրկվել է 6 ամսով։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023