էրիկսենը 259 օր անց մասնակցեց պաշտոնական հանդիպման` նորամուտը նշելով Բրենթֆորդի կազմում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Բրենթֆորդը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեց «Նյուքասլին»։
Լոնդոնյան ակումբի կազմում նորամուտը նշեց Քրիստիան Էրիկսենը, ով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ է համալրել «Բրենթֆորդի» շարքերը։
30-ամյա ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ 52-րդ րոպեին, սակայն չկարողացավ օգնել «մեղուներին» խուսափել պարտությունից։
«Բրենթֆորդի» երկրպագուները բավական բուռն ծափողջույններով դիմավորեցին Էրիկսենին։
Հավելենք, որ դանիացի կիսապաշտպանը վերջին անգամ պաշտոնական հանդիպման մասնակցել էր 259 օր առաջ` 2021 թ. հունիսի 12-ին։
Այդ օրը Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրի շրջանակում Էրիկսենը Դանիայի հավաքականի կազմում մասնակցում էր Ֆիլնադիայի դեմ հանդիպմանը (0:1), սակայն 42-րդ րոպեին ուշագնաց եղավ. նրա մոտ սրտի կանգ էր արձանագրվել։
Հետագայում Էրիկսենի վրա տեղադրվեց սրտի աշխատանքը խթանող ու ստուգող սարք` դեֆիբիլիատոր, ինչի հետևանքով էլ «Ինտերը» խզեց նրա հետ պայմանագիրը, քանի որ Ա սերիայի կանոնադրությունը թույլ չի տալիս Իտալիայում հանդես գալ այդ սարքով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրենթֆորդ, Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Նյուքասլ, Քրիստիան-Էրիկսեն