Էրերան 2003/04 մրցաշրջանից ի վեր Ռեալի դեմ խաղերում լավագույն ցուցանիշ գրանցած դարպասապահն է
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Օսասունան» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։
Պամպլոնան ներկայացնող ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև դարպասապահ Սերխիո Էրերան, ով երկու անգամ հետ մղեց Կարիմ Բենզեմայի իրացրած 11-մետրանոցները։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 2018 թ. փետրվարից ի վեր Էրերան առաջին դարպասապահն է, ով Լա լիգայի մեկ խաղում երկու անգամ հետ է մղել երկու 11-մետրանոց։
Վերջին անգամ նման հաջողության հասել էր «Վիլյառեալի» դարպասապահ Սերխիո Ասենխոն, ով 2018 թ. փետրվարին «Խետաֆեի» դեմ կայացած տնային խաղում (1:0) հետ մղեց հյուրերի հարձակվողներ Անխել Ռոդրիգեսի ու Խորխե Մոլինայի հարվածները։
Բացի դրանից, Էրերան 2003/04 մրցաշրջանից ի վեր առաջին դարպասապահն է, ով Լա լիգայի շրջանակում «Ռեալի» դեմ խաղերում երկու անգամ 11-մետրանոց է հետ մղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Խետաֆե, Կարիմ-Բենզեմա, Ռեալ Մադրիդ, Սերխիո Ասենխո, Սերխիո Էրերա, Վիլյառեալ, Օսասունա