Նյուքասլն ընդհատում է  անհաջող հանդիպումների շարքը🎥

Նյուքասլն ընդհատում է անհաջող հանդիպումների շարքը🎥

30/01/2021 - 18:54

Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը մեկնարկեց «Էվերտոն»-«Նյուքասլ» հանդիպմամբ։

Առաջին խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում։ Թիմերը վտանգավոր գրոհներ էին կազմակերպում, սակայն ցանկալի արդյունքի հասնել չէր հաջողվում։

Երկրորդ խաղակեսում ավելի զուսպ պայքար էր ընթանում։

Հանդիպման 73-րդ րոպեին հյուրերն ստացան անկյունային հարված իրացնելու իրավունք, որն էլ ավարտվեց «Նյուքասլի» հարձակվող Կալու Վիլսոնի խփած գոլով՝ 0։1։

Խաղավարտին «Էվերտոնի» տղաները նետվեցին հանդիպումը փրկելու, սակայն ստացվեց հակառակը․ մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին Վիլսոնն արդեն դուբլ է գրանցեց իր հաշվին՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը՝ 0։2։

Այս պարտությունից հետո Կառլո Անչելոտիի սաները բաց թողեցին «Տոտենհեմին» շրջանցելու հնարավորությունը։

Հատկանշական է, որ «Նյուքասլը» բոլոր մրցաշարերում մինչ այս խաղը 11 հանդիպում չէր կարողացել հաղթանակի հասնել։ Վերջին հաղթանակը «կաչաղակները» տարել էին դեռևս 2020 թվականին, երբ դեկտեմբերի 12-ին ԱՊԼ-ի 12-րդ տուրի շրջանակում տանը 2։1 հաշվով հաղթեց «Վեսթ Բրոմվիչին»։

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 19 խաղերից հետո «իրիսներն» իրենց ակտիվում ունեն 33 միավոր և գտնվում են մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում։ Նույնքան միավոր ունի նաև Ժոզե Մոուրինիոյի թիմը։

Նյուքասլը վաստակում է 22 միավոր և մնում 16-րդ հորիզոնականում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023