Էստուդիանտեսի ստադիոնի բացման ընթացքում «հրավառ առյուծ» է հայտնվել տանիքի վրա?
Արգենտինական «Էստուդիանտեսը» ներկայացրել է վերանորոգված «Էստադիո Խորխե Լուիս Հիրշի» մարզադաշտը, որի վերակառուցման աշխատանքներն ընթացել են 2008-2019 թթ ընթացքում։
Մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը զարդարել են ֆանտաստիկ հատուկ գունային էֆեկտները։ Արարողության ընթացքում մարզադաշտի տանիքի վրա է հայտնվել հսկայական «հրավառ առյուծի» հոլոգրամա, որը պտույտ է կատարել մարզադաշտի երկայնքով։
Առյուծը համարվում է Լա-Պլատան ներկայացնող ակումբի խորհրդանիշը։
Նշենք, որ «Էստուդիանտեսի» նախագահի պաշտոնը զբաղեցնում է արգենտինական ֆուտբոլի լեգենդներից Խուան Սեբաստիան Վերոնը։
Արգենտինայի ընթացիկ առատնությունում թիմը զբաղեցնում 7-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բոկա Խունիորսին» զիջելով 3 միավոր։
# Արգենտինայի առաջնություն, Էստուդիանտես